Գրքում ներկայացված են 200 հայկական ընկերությունների և կազմակերպությունների իրական պատմություններ և օրինակներ: Այս օրինակները, հուսով եմ, կմոտիվացնեն նրանց, ովքեր ցանկանում են սկսել իրենց սեփական բիզնեսը:
Իսկ ցանկացողները շատ են, մասնավորապես գրքի շնորհանդեսի ֆեյսբուքյան էջում տեղադրված քվերակությունը ցույց տվեց, որ մասնակիցների 2/3-ը ցանկություն ունի ձեռք բերելու գիրքը, քանի որ
1. Մոտ ժամանակներում սկսելու են սեփական բիզնես,
2. Երազում են ունենալ սեփական գործ:
Եվ սա մեր պատասխանն է այն մարդկանց, ովքեր ասում են` Հայաստանում հնարավոր չէ բիզնես սկսելը: Սա մեր պատասխանն է վատատեսներին, բողոքողներին, տրտնջացողներին և անիմաստ խոսացողներին: Սա մեր պատասխանն է այն մարդկանց, ովքեր քմծիծաղով են վերաբերվում «Հայաստանը բիզնեսի երկիր է» արտահայտությանը:
Գրքի մասին
«Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը նախատեսված է նրանց համար, ովքեր երազում են սկսել սեփական բիզնես կամ արդեն որոշում են կայացրել այդ ուղղությամբ: Նրանց համար, ովքեր արդեն ունեն սեփական բիզնես ու ցանկանում են զարգացնել այն: Օգտակար է այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են «Ձեռնարկատիրություն» առարկայով, և այն դասախոսների, որոնք դասավանդում են տնտեսագիտական ու բիզնեսին առնչվող առարկաներ: Գիրքը նախատեսված է նաև միջազգային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների համար, որոնք աջակցում են Հայաստանում ՓՄՁ զարգացմանը:
Գրքում ներկայացված են հայկական բիզնեսի 200-ից ավելի օրինակ և պատմություն այնպիսի ոլորտներից, ինչպես ՏՏ, տուրիզմ, արտադրություն, ծառայություններ և այլն: Նրանք գրքի ասելիքը դարձնում են ավելի առարկայական, գործնական, մշտապես կիրառելի:
Սամվել Գևորգյանի՝ սեփական բիզնեսներ հիմնելու և հաջողություններ գրանցելու փորձն ու գիտելիքները լրացուցիչ արժեք են ավելացնում գրքին: Գրքի հիմքում դրված է իր՝ սեփական բիզնեսներով զբաղվելու 26 տարվա փորձը, բիզնեսի խորհրդատվական գործունեությունը հարյուրավոր ընկերությունների հետ և թրեյնինգային փորձառությունը հազարավոր մասնակիցների հետ: Գիրքը տպագրվել է 2 տարբերակով՝ փափուկ և կոշտ կազմերով:
Գրքի պատմությունը
Առաջին երեք գրքերը, որոնք հրատարակվել են 2003-2010թթ., կոչվել են «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում»: 2016թ. դեկտեմբերին www.bsc.am-ում 3-րդ հրատարակությունը անվճար տեղադրելուց հետո ներբեռնումների թիվն անցավ 25,000-ը: Եվ վերջնական որոշում կայացվեց հրատարակել 4-րդը, որը վերնագրվեց «Քո սեփական բիզնեսը Հայաստանում»: Չորրորդ՝ լրամշակված և նորացված հրատարակության մեջ ներկայացված է բիզնեսի ամբողջ ճանապարհը՝ սկսած գաղափարից և բիզնես մոդելից, մինչև հաջողության բարձունքներին հասնելը:
Գրքի կառուցվածքը
«Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը բաղկացած է 21+1 գլխից, որոնք բաժանված են 4 հիմնական մասի՝
1. ՊԼԱՆԱՎՈՐԻՐ ՔՈ ԲԻԶՆԵՍԸ,
2. ԿԱԶՄԱԿԵՐՊԻՐ ՔՈ ԲԻԶՆԵՍԸ,
3. ԿԱՌԱՎԱՐԻՐ ՔՈ ԲԻԶՆԵՍԸ,
4. ԶԱՐԳԱՑՐՈՒ ՔՈ ԲԻԶՆԵՍԸ:
Բովանդակությունն ու գլուխները կառուցված են այնպես, որ օգտակար կլինի կարդալ հերթականությամբ՝ նախաբանից մինչև վերջաբան, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ անդրադառնալ առանձին գլուխների, որոնց թեմաներն ընթերցողին ավելի կհետաքրքրեն: Վերջաբանի փոխարեն գրված լրացուցիչ 22-րդ գլխի գաղափարն այն է, որ եկել է ժամանակը՝ գործելու, ինքնակազմակերպվելու և Հայաստանում բիզնես սկսելու:
«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի 4-րդ հրատարակությունում ներառված են նոր գործիքներ, մոտեցումներ, մեթոդներ և բանաձևեր: Այստեղ առանձնացված են 3 հատուկ նշան`

ԽՈՐՀՈԻՐԴ ԻՄ ԿՈՂՄԻՑ
տվյալ թեմայի վերաբերյալ

ՄՏԱԾԻՐ ԱՅՍ ՄԱՍԻՆ
հնարավոր ռիսկերի մասին

ՕԳՏԱԿԱՐ ԳՈՐԾԻՔ
կոնկրետ իրավիճակում կիրառելու նպատակով
Սամվել Գևորգյանը՝ գրքի վերջաբանի մասին
Հոկտեմբերի 16-ն էր, գիրքն արդեն ավարտել էի, ֆեյսբուքում գրառում արեցի, որ վերջապես այն ավարտեցի և տպագիր նյութը պատրաստվում էի տալ խմբագրին: 15 ամիս աշխատել էի գրքի վրա: Վերջին 2 ամիսը օդանավակայաններում, մեքենայի մեջ, տանը և տասնյակ անքուն գիշերներով: Միակ բանը, որ չէր հաջողվում` գրասենյակում աշխատելն էր: Սակայն, վերջին պահին զգացի, որ ինչ-որ բան պակաս է: Խորհրդակցեցի Զառա Նուրբեգյանի հետ, ով գրքի նախագծի ղեկավարն է և Սամվել Մելքոնյանի հետ, ով գրքի խմբագիրն է, ու դուրս բերեցինք, թե ինչն է պակաս: Որոշեցի առաջիկա շաբաթ-կիրակի օրերին գրել, սակայն սովորությանս համաձայն, չհամբերեցի ու նույն երեկոյան սկսեցի: Շատ արագ ստացվեց, գրում էի առանց մտածելու, գրվում էր այն, ինչ մտածում էի:
Ու այսպես ծնվեց 22-րդ գլուխը, որը փոխարինեց վերջաբանին, որտեղ ասվում է, որ.
Ինքնակազմակերպվելու ժամանակն է
Ստեղծագործ լինելու ժամանակն է
Նորարար դառնալու ժամանակն է
Հաջողակ լինելու ժամանակն է
Առաջնորդ դառնալու ժամանակն է
Գործելու ժամանակն է
Հայաստանում բիզնես սկսելու ժամանակն է
Սակայն սրանով այս ամենը չավարտվեց: Գաղափար ծագեց, վերջաբանը դարձնելու խորհրդանշական մի պայմանագիր, և ծնվեց այս գլխի վերջին ենթավերնագիրը` «Քո առաջին պայմանագիրը կնքելու ժամանակն է»:
Այստեղ ես ընթերցողին առաջարկում եմ, եթե համաձայն ես վերոհիշյալի հետ, ապա իրար հետ կնքենք պայմանագիր, որ դու իրագործելու ես այն, ինչ կարդալու ես: Վերջում դրված է իմ ստորագրությունը, իսկ կողքին կլինի «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գրքի ընթերցողի, որին ես անվանել եմ գաղափարակից, ստորագրությունը: Իսկ գիրքը ընթերցելը, վերջաբանից սկսելուն ուղղորդելու համար, պետք էր մի փոքր փոխել գրքի արդեն պատրաստի կազմը, որը և մեծ պատրաստակամությամբ արվեց Doping-ի կողմից: Ու ստացվեց «Գիրք, որը սկսվում է վերջաբանից»: Եվ այն գնաց տպագրության…

ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ
Սամվել Գևորգյանը Հայաստանում բիզնես խորհրդատվության, ուսուցման առաջատար մասնագետներից է: Տարբեր ոլորտներում չորս հաջողված բիզնեսի հիմնադիր: 1990թ. ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ MBA կոչումով: «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն խորհրդատվական-թրեյնինգային ընկերության հիմնադիր տնօրենն է: 2012թ. դարձել է «Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի» հիմնադիր անդամ և առաջին նախագահ:
Սամվելն իրականացրել է 200-ից ավելի խորհրդատվական-հետազոտական նախագիծ, անցկացրել ավելի քան 500 թրեյնինգ կառավարման, վաճառքների, մարքեթինգի, ռազմավարության, անձնակազմի ղեկավարման ոլորտներում: Աշխատել է Հայաստանում, Նիդերլանդներում, Վրաստանում, Ռուսաստանում, Մոնղոլիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և Իտալիայում: Հեղինակել է ութ բիզնես գրքեր, որոնց մի մասը բուհերում վերածվել է ձեռներեցության դասագրքի:
Սամվել Գևորգյանի «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հրատարակիչն է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը` 1994թ.-ից Հայաստանում առաջին խորհրդատվական, հետազոտական, թրեյնինգային ընկերությունը:
«Բի Էս Սի»-ն համագործակցում է հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, խոշոր ընկերությունների, ՓՄՁ-ների և ՀԿ-ների հետ կառավարման խորհրդատվություն, հետազոտություններ, ռազմավարական ծրագրեր և մասնագիտական զարգացում իրականացնելու միջոցով:
«Բի Էս Սի»-ն խթանում է ընկերություններում նորարար տեխնոլոգիաների ներդրումը` նպաստելով ոչ միայն ձեռներեցության ոգու զարգացմանը, այլ նաև համայնքային, մասնավոր, հասարակական և պետական հատվածների կայուն տնտեսական և սոցիալական զարգացմանը:
Իր գործունեության 24 տարիների ընթացքում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն իրականացրել է մոտ 1420 դասընթաց` 14000 մասնակիցների համար, 91 հետազոտություն և 850 բիզնես նախագիծ:
Պատվիրի՛ր ԶԱՆԳԱՀԱՐԵԼՈՎ
Պատվիրի՛ր ԷԼ.ՓՈՍՏՈՎ
Պատվիրի՛ր FACEBOOK-յան հաղորդագրությամբ
Պատվիրի՛ր ԱՌՑԱՆՑ