Նվեր, որ eli.am ուզում — «Քո սեփական բիզնեսը Հայաստանում»

eli.am-ի թիմն աշխատում է իրականացնել ստեղծագործ գաղափարներ, որպեսզի բավարարի նույնիսկ ամենաբծախնդիր հաճախորդի ճաշակը: Գնահատելով Ձեր ժամանակը՝ eli.am-ն ապահովում է պատվերի առցանց ընդունումն ու առաքումըԵթե փնտրում եք յուրօրինակ նվեր Ձեր ընկերոջ համար, ցանկանում եք ինքներդ Ձեզ նվեր մատուցել, eli.am կայքում տեղադրված է նվերների մեծ տեսականի, և կգտնեք այն, ինչ փնտրում եք, նաև Սամվել Գևորգյանի «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը:

Համեցեք նաև ցուցասրահ` ամեն օր, բացի կիրակի օրերից, ժամը 10:00-20:00-ը, Կորյուն 23/37 հասցեով, Դրամատիկական թատրոնի հարևանությամբ, Նարդի խաղացողի արձանի դիմաց:

«Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը «ԳՐԱՏՆԱԿՆԵՐՈՒՄ»

Գրատնակը գրքի տեսքով գրախանութների ցանց է, որը հարուստ է գեղարվեստական գրականության և ժամանցային ինտելեկտուալ խաղերի լայն տեսականիով: 

Գրատնակի ջերմ ու հյուրընկալ սրահները միշտ պատրաստ են ընդունել բոլոր գրքասերներին:

Գրատնակներին կարող եք տեսնել`

— Իսահակյան-Տերյան խաչմերուկում, — Աբովյան 38, — Կորյուն 16

Մեր գիրքը «ԷՊԻԳՐԱՖ» գրախանութում

Երևանի տաքուկ և թաքնված մի ակյունում մի քանի ամիս է ինչ արվեստի և գրականության շունչ է պտտվում։ Բազմաթիվ նկարիչներ, ճարտարապետներ, դիզայներներ, գրողներ, պարզապես գրքասերներ ու արվեստասերներ հասցրել են ջերմանալ գրախանութի պատերի ներսում ու սիրել այս արթխանութը։ Հատընտիր մասնագիտական և գեղարվեստական գրքերը, կատալոգները, նկարչական պարագաները, իտալական բարձրորակ թղթերը, ծրարները, պոստերները կգրավեն Ձեզ և կլցնեն Ձեր օրը արվեստոտ պահերով։

Գրախանութը համալրվել է բիզնես գրականությամբ` Սամվել Գևորգյանի «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գրքով: «Էպիգրաֆ» գրախանութի դռները միշտ բաց են` Կոմիտաս 65, “Լամբադա” կամրջի հարևանությամբ:

Սամվել Գևորգյանի «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը «ՆԱՐԵԿ» գրախանութում

Երևանյան բանուկ խաչմերուկներից մեկում` Մոսկովյան-Տերյան, գտնվում է ընթերցողների կողմից շատ սիրված «ՆԱՐԵԿ» գրատունը: Այնտեղ կարող եք գտնել բազմաժանր գրքեր` վեպեր ու հեքիաթներ, նովելներ ու պատմվածքներ, արկածային գրականություն:

Գրախանութի բիզնես գրականության բաժնում իր ուրույն տեղն ունի նաև Սամվել Գևորգյանի «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը: Համալրեք Ձեր գրադարանը բիզնես գրականությամբ, այցելելով «ՆԱՐԵԿ» գրատուն` Տերյան փող., 62 շենք (մուտքը Մոսկովյան փող. կողմից): Սպասում ենք Ձեզ !