Երևանի տաքուկ և թաքնված մի ակյունում մի քանի ամիս է ինչ արվեստի և գրականության շունչ է պտտվում։ Բազմաթիվ նկարիչներ, ճարտարապետներ, դիզայներներ, գրողներ, պարզապես գրքասերներ ու արվեստասերներ հասցրել են ջերմանալ գրախանութի պատերի ներսում ու սիրել այս արթխանութը։ Հատընտիր մասնագիտական և գեղարվեստական գրքերը, կատալոգները, նկարչական պարագաները, իտալական բարձրորակ թղթերը, ծրարները, պոստերները կգրավեն Ձեզ և կլցնեն Ձեր օրը արվեստոտ պահերով։

Գրախանութը համալրվել է բիզնես գրականությամբ` Սամվել Գևորգյանի «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գրքով: «Էպիգրաֆ» գրախանութի դռները միշտ բաց են` Կոմիտաս 65, “Լամբադա” կամրջի հարևանությամբ: