«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի շնորհանդեսը Երևանում

Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Սամվել Գևորգյանի «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գրքի երկար սպասված շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին հարյուրավոր հյուրեր, այդ թվում՝ բազմաթիվ գործընկերներ, հարազատներ և ընկերներ: Գրքի հեղինակ Սամվել Գևորգյանը ներկայացրեց գրքի պատմությունը և անցած ճանապարհը: Ելույթ ունեցան նաև գլխավոր գործընկեր «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ»-ի տնօրեն Արսեն Բազիկյանը և գրքի դիզայնը մշակած Doping Creative Advertising Agency-ի տնօրեն Հայկ Սիմոնյանը:

Գիրքը ձեռք բերելուց հետո մասնակիցները նաև հնարավորություն ունեցան ստանալ հեղինակի կողմից անվանական ստորագրություն և բիզնես սկսելու մաղթանքներ: Իսկ ձեռնարկատիրական մթնոլորտը տրամադրում էր կարդալ գիրքը և ոգեշնչում անմիջապես սկսել սեփական բիզնեսը Հայաստանում:

«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի ներկայացում Վանաձորում հեղինակի կողմից

Հունվարի 18-ին Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնում տեղի ունեցավ «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գրքի ներկայացումը հեղինակ Սամվել Գևորգյանի կողմից:

«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի ներկայացում Գյումրիում հեղինակի կողմից

Մարտի 2-ին Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնում տեղի ունեցավ «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գրքի ներկայացումը հեղինակ Սամվել Գևորգյանի կողմից:

«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի ներկայացում Ստեփանակերտում հեղինակի կողմից

Մարտի 23-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի ունեցավ «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գրքի ներկայացումը հեղինակ Սամվել Գևորգյանի կողմից:
Միջոցառումը կազմակերպվել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության աջակցությամբ:

«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի շնորհանդեսը` Ստեփանակերտում

Մարտի 23-ին #ԱԵԳՄՄ-ի աջակցությամբ Ստեփանակերտում կայացել է Samvel Gevorgyan-ի «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի շնորհանդեսըՏեսանյութը` ArtsakhTimes-ի

Опубликовано Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորում — ԱԵԳՄՄ Вторник, 27 марта 2018 г.